Երբ դիմում եք Վիետնամական վիզա տրամադրող օնլայն կայքերին, պետք է իմանանք, թե ինչ տեսակի վիզայի համար եք ուզւոմ դիմել: Երբ այցելեք կայք, դուք կուղղվեք դեպի կայքի այն էջը, որտեղ առաջարկվում են 2 տեսակի վիզաներ, որոնցից մեկը դուք կարող եք ընտրել` միանգամյա մուտքի վիզայի ձեւ, որը նախատեսված է 30 օր ժամկետով եւ մինգամյա մուտքի վիզա, որը նախատեսված է 3 ամիս ժամկետով: Չնայած այս ձեւը շատ ավելի մատչելի է, քան մյուսը, կա մի բան, որի մասին դուք պետք է տեղյակ լինենք: Երբ դիմում եք միանգամյա մուտքի վիզա ստանալու համար, ձեր ճամփորդությունը կարող է սահմանափակվել միայն տվյալ երկրի տարածքով: Նույնիսկ եթե ձեզ թույլատրեն լքել այդ երկիրը, մինչեւ վիզայում նշված օրը լրանալը, հիշեք, որ երկրի տարածքից դուրս գալուց հետո, Դուք չեք կարողանա վերադառնալ` օգտագործելով նույն վիզան: Միանգամյա մուտքի վիզայի գործողության ժամկետը լրանում է այն պահից, երբ դուք
հեռանում եք Վիետնամից, նույնիսկ եթե դուք ունեիք 30 օր ժամկետ, բայց օգտվել եք 10 օրով, Դուք չեք կարող ստիպել նրանց թույլատրել Ձեզ վերադառնալ երկիր, եթե չդիմեք նոր վիզա ստանալու համար:
Դա միանգամյա մուտքի վիզայի անբարենպաստ սահմանափակումն է, սակայն եթե ձեր այցը նախատեսված է միայն Վիետնամի շրջանակներում, ապա դա հաստատ լավագույն տարբերակն է ձեզ համար:
Վիզայի երկրորդ տեսակը, որը դուք կարող եք ստանալ օնլայն, դա բազմակի մուտքի վիզան է: Այս վիզան հարմար կլինի այն մարդկանց համար, ովքեր սիրում են ճանապարհորդել մի երկրից մյուսը: Օրինակ, ժամանելով Վիետնամ եւ մնալով մեկ շաբաթ դուք որոշել եք այցելել հարեւան երկիր: Դուք կկարողանաք վերադառնալ Վիետնամ:
Եթե ձեզ դուր է եկել երկիրը եւ դրա բնական գեղեցկությունը եւ ցանկանում եք մնալ այնտեղ ավելի երկար ժամկետով, ապա պետք է ընդամենը կրկին դիմեք նոր վիզա ստանալու համար, այդ ձևով խնայելով ձեր ժամանակն ու գումարը, ինչպես նաեւ կկարողանաք ստանալ ձեր վիզան շատ արագ: Վիետնամական օնլայն վիզան կլինի լավագույն տարբերակը ձեզ համար: Դրա միջոցով դուք զերծ կմնաք ժամերով վիզա ստանալու համար ժամերով հերթերում սպասելուց, այն դեպքում, երբ դուք կարող եք անել դա, պարզապես օգտագործելով ձեր համակարգիչը: