Ճանապարհորդելը մի երկիր, որին ծանոթ չեք, կարող է որոշակի թերահավատություն ներշնչել: Կարող է լինել այնպես, որ դուք չցանկանաք իրագործել ձեր ծրագիրը: Այդ պատճառով, եթե դուք մտադիր եք այցելել Վիետնամ, վիետնամական վիզաների տրամադրման ծառայությունը կարող է մեծ օգնություն լինել ձեզ համար,հատկապես վիզայի ստացման հարցում: Լավագույն մասն այն է, որ դուք կարող եք ստանալ ձեր վիզան օդանավից իջնելուց անմիջապես հետո: Դա, իհարկե, այն դեպքում, եթե հետեւել եք բոլոր հրահանգներին, որոնք տրված են ինտերնետ կայքում:
Կան շատ բաներ, որոնց մասին ճանապարհորդներն անհանգստանում են, հատկապես եթե առաջին անգամ են կատարում ծրագրված այցը մի երկիր, որտեղ նրանք երբեք չեն եղել նախկինում: Դա հասկանալի է, եւ այդ մտահոգություններից մեկն է այն, թե որտեղ կարելի է ստանալ վիզայի կնիքը:
Եթե դուք մտադիր եք այցելել Վիետնամ օդանավով, ապա պետք է անպայման ստանաք վիզայի կնիքն օդանավակայանում: Եթե դուք ծրագրում եք այցելել երկիր այլ փոխադրամիջոցով, ապա պետք է դիմեք վիզաների օնլայն ծառայությանը` իմանալու, թե ինչպես կարող եք ստանալ վիզայի կնիքը:
Մյուս կողմից, եթե դուք եկել եք ինքնաթիռով, ապա վայրէջքից անմիջապես հետո, կարող եք ստանալ ձեր վիզան հենց այնտեղ: Դուք պետք է ունենաք անձնագիր և նախապես հաստատված նամակ, որը ստացել եք օնլայն կայքի միջոցով: Ձեզ կուղղել վայրէջքի վիզաների բաժին օդանավակայանում, ապա դուք պետք է տրամադրեք նախապես հաստատված նամակը: Մի քանի րոպե հետո, երբ նրանք կստուգեն հաստատման նամակը և կդրոշմեն անձնագիրը վիզայի դրոշմով, դուք կստանաք երկիր մուտք գործելու իրավունք:
Պարզապես միշտ հիշեք պահել կանխիկ գումար, դրոշմավճարը մուծելու համար: Նորից հիշեցնում ենք, դուք չեք կարող վճարել օգտագործելով ձեր կրեդիտային քարտը, եւ օդանավակայանի տարածքում չկան բանկոմատներ: Այնպես որ, հետագայում ցանկացած խնդիրներից խուսափելու համար պետք է ունենաք անհրաժեշտ կանխիկ գումարը:
Վճարների տեսակների և վճարման գումարների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք վիետնամական վիզաների օնլայն կայք, որտեղ դուք կարող եք գտնել ձեր հարցերի պատասխանները, եւ որը տեղեկություններ կտրամադրի ձեզ այն մասին, թե ինչ անել, երբ պատրաստվում եք այցելել Վիետնամ: